Լեռնապատ գյուղին կից անտառում ընթանում են կորած քաղաքացու որոնման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

1

Մարտի 22-ին, ժամը 14:08-ին «911» ծառայությանը ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունից տեղեկություն է հաղորդվել, որ մարտի 17-ից  ոստիկանության կողմից որպես անհայտ կորած որոնվող Կ.Դ.-ի որոնողական աշխատանքներին աջակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Որոնողական աշխատանքներն իրականացվում են Լեռնապատ գյուղին հարակից անտառում: