Էրդողանի ու Ալիևի հայատյաց գիշատիչ բնույթը․ մանկամիտ պատրանքներից չազատվելը ստեղծում է նոր վտանգներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

ss

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

«Էրդողանական և ալիևյան վարչախմբերն ունեն բազմաթիվ տարբերություններ, բայց մի հարցում դրանք շատ նման են, և դա սրանց հայատյաց ու գիշատիչ բնույթն է։

Ցանկացած ընդառաջ քայլ, էլ չասեմ՝ բարի կամք, այս երկու բռնապետական վարչախմբերը դիտարկում են թուլության ու անզորության նշան և էլ ավելի լկտի ու հանդուգն են դառնում։

Այս առոմով մանկամիտ պատրանքներից չազատվելը ոչ միայն հանգեցնում է մեր՝ որպես պետության և ազգի, արժանապատվության ոտնահարման, այլ նաև ստեղծում է նոր վտանգներ և մարտահրավերներ»։ 

--00—ՍՊ