Եկեղեցին նշում է Ս. Եղիա մարգարեի հիշատակության օրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

ս․եղիա

Ս. Եղիա մարգարեն ապրել և գործել է Քրիստոսից առաջ 9-րդ դարում: Նրա մասին պատմվում է Թագավորաց Գ և Դ գրքերում: Հին Կտակարանի մեծ մարգարեներից է, ով հայտնի է Տիրոջ հանդեպ ունեցած հավատարմությամբ, հավատուրաց Աքաաբ թագավորի ու նրա կռապաշտ կնոջ՝ Հեզաբել թագուհու կողմից Իսրայելում սերմանված կռապաշտության դեմ նախանձախնդիր պայքարով:

Ս. Եղիա մարգարեի անունը հիշատակում են նաև ավետարանիչները: Թագավորաց գրքում նկարագրվում է, թե ինչպես Եղիան, ապացուցելով կռապաշտների անզորությունը, աղոթքով վառում է ողջակեզի կրակը: Ս. Եղիա մարգարեին են վերագրում զանազան հրաշագործություններ, թե ինչպես աստվածային զորությամբ միշտ լի է պահում այրի կնոջ ալյուրի և յուղի ամանները, հարություն տալիս նրա մահացած որդուն և այլն:

Հայ Առաքելական եկեղեցու տոնելի սրբերի շարքում Ս. Եղիա մարգարեին առանձնահատուկ տեղ է հատկացված: Ի տարբերություն մյուս սրբերի, որոնց հիշատակությունը տոնում են շաբաթվա սովորական օրերին, Ս. Եղիա մարգարեի հիշատակությունը կատարվում է Հոգեգալստին հաջորդող կիրակի օրը:

Աղբյուրը՝ Qahana.am

--00—ՍՊ