Խոշոր հրդեհ՝ «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի 2-րդ հարկում․ մեկնել է 4 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

sas food court

Հունիսի 4-ին, ժամը 12:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի 2-րդ հարկից ծուխ է նկատվում։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի թիվ 11/1 հասցեում գտնվող «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի ծխատար խողովակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։14-ին, մարվել՝ 13։24-ին։

--00—ՍՊ