27-ամյա գրպանահատին ոստիկանները գողոնով բերման են ենթարկել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

գրպան

Մարտի 21-ին՝ ժամը 18։15-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում 61-ամյա մի կնոջից հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 16։30-ի սահմանում, 13 երթուղու ավտոբուսում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել են նույնականացման քարտ, բանկային քարտեր, գումար, զեղչային և այլ քարտեր: Այդ մասին հայտնում է ոստիկանությունը։

Ոստիկանության Երևանի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ժամը 17։00-ին գողությունը կատարելու կասկածանքով Զ. Սարկավագի փողոցի 117 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Արմեն Հ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն՝ ներկայացնելով գողոնը: