Իրանն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի զինաթափման հանձնաժողովի զեկուցող

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան Նյու Յորքում միաձայն Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցչին ընտրել է Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի փոխնախագահ և այդ կազմակերպությունում Զինաթափման հանձնաժողովի զեկուցող, գրում է SANA-ն։ 

Ընտրությունների արդյունքներով՝ Իրանը նշանակվել է Գլխավոր ասամբլեայի հինգ փոխնախագահներից մեկը։

Գլխավոր ասամբլեան նաև միաձայն ընտրել է ԻԻՀ թեկնածուին որպես զինաթափման և չտարածման հանձնաժողովի զեկուցող և այդ կոմիտեի տնօրենների խորհրդի անդամ:

Իրանցի թեկնածուի նշանակումը տեղի է ունեցել՝ չնայած ԱՄՆ գրասենյակի կանխելու բոլոր փորձերի։ 

--00—ՍՊ