Ցավում ենք ողբերգության զոհերի ընտանիքների համար․ Արմեն Սարգսյանը ցավակցել է Հնդկաստանի վարչապետին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

սվսվ

Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին: Այդ մասին հայտնում են չորրոդ նախագահի գրասենյակից: 



«Իմ խորին ցավակցություններն եմ հայտում Ձեզ և Հնդկաստանի ժողովրդին՝ հնդկական Օդիշա նահանգում տեղի ունեցած երկաթուղային աղետի կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են հարյուրավոր մարդիկ:



Մեր սրտերը ցավում են ողբերգության զոհերի ընտանիքների և հարազատների հետ միասին:



Աշխարհասփյուռ մեր հայրենակիցները կիսում են բարեկամ հնդիկ ժողովրդի վիշտը և, ինչպես միշտ, մխիթարանքի և աջակցության խոսքերով, համակրանքով ու համերաշխությամբ կանգնած են ձեր կողքին»։



 

--00—ՍՊ