Արցախի Մարտակերտում 32-ամյա տղամարդը ինքնասպանություն է գործել․ պարզվում են դեպքի մանրամասները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

Արցախ ՔԿ

 

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնում հարուցվել և վարույթ է ընդունվել 2023թ. հունիսի 04-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, ԱՀ Մարտակերտ քաղաքի Սարալանջ հասցեի 1991թ. ծնված Արմեն Բորիկի Ավետիսյանի կողմից նույն հասցեում գտնվող իրեն պատկանող առանձնատան հարակից այգում ծառից պարանով կախվելու եղանակով ինքնասպանություն գործելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:

Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնի պետի տեղակալ Կ. Ադամյանի գլխավորությամբ օպերատիվ խումբ:

Կատարվում են համապատասխան քննչական և դատավարական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

--00—ՍՊ