ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Էրդողանը բանակցել են մոտ 1,5 ժամ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

սդգսդգ

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հանդիպումը։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետևում՝ մոտ 1․5 ժամ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի նորանշանակ արտգործնախարարը, ազգային պաշտպանության նոր նախարարը, Էրդողանի մամուլի քարտուղարը, ինչպես նաև Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչներ:

Բանակցությունների հիմնական թեման Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացն էր։

Շվեդիան կատարել է Թուրքիայի պահանջները և իրավունք ունի անդամակցել ՆԱՏՕ-ին։ Այդ մասին հայտարարել է Սթոլթենբերգը Էրդողանի հետ բանակցություններից հետո։

--00—ՍՊ