Մարտունու շրջանում խախտվել է հրադադարի ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

режим

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ 

Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։

Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։ 

«Զոհեր և վիրավորներ չկան։ Խաղաղապահ զորախմբի ղեկավարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»։

Խաղաղապահների բեռնատարներով Ստեփանակերտ է հասցվել ավելի քան 301 տոննա մարդասիրական օգնություն։

--00—ՍՊ