20 երեխաներ փոխադրող ավտոբուսը արգելափակվել էր․ փրկարարները դուրս են բերել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

ադ

Հունիսի 4-ին, ժամը 17։01-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ստեփանավանի Սոճուտ Դենդրոպարկ»-ի մոտակայքում ավտոբուսն արգելափակվել է ցեխակույտում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոբուսը (վարորդ՝ Վ․ Ե․, 40 ուղևոր, որից 20-ը երեխա)։

--00—ՍՊ