Հայաստանը Ադրբեջանի հետ մինչև տարեվերջ կարող է խաղաղության պայմանագիր կնքել. ՀՀ ԱԽՔ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

արմեն

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Հանրայինին» տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի հետ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորության մասին․

«Բանակցությունները շատ ինտենսիվ են ընթանում։ Եթե կարողանանք պահպանել այս ընթացքը, ինչպես նաև լինի միջազգային հանրության աջակցությունը, ապա հնարավորություն կա տարեվերջին ունենալ խաղաղության պայմանագիր»,- նշել է նա։ 

Գրիգորյանի խոսքով՝ հայկական կողմը տրամադրված է հնարավորինս արագ կնքել խաղաղության համաձայնագիր․ «Դա կարող է լինել մեկ տարվա ընթացքում, բայց կարող է տևել մինչև տարեվերջ», - ընդգծել է նա:

--00—ՍՊ