Հայաստանը հրաժարվում է ռուս սահմանապահներից․ ապաշրջափակումից հետո կհսկի հայկական կողմը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

տրանսպորտային ապաշրջափակում

«Ապաշրջափակման հարցում կարևոր սկզբունքներից է սուվերենությունն ու փոխադարձությունը, այդ հարցում կարևորը քաղաքական համաձայնությունների գալն է», - «Հանրայինի» եթերում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը․

«Ապաշրջափակումը ՀՀ կոնտեքստում այսպիսին է։ Սահմանների ամբողջ վերահսկողությունը լինելու է հայկական կողմի ներքո: Սահմանային ամբողջ ծառայությունները իրականացվելու են միայն հայկական ծառայությունների կողմից։ Հույս ունենք, որ այս սկզբունքով առաջ կշարժվեն նաև մյուս բոլոր գործընկներները»,- ընդգծել է նա․

Ըստ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակող հայտարարության 9-րդ կետի՝ ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:

--00—ՍՊ