2008-2014 թթ. դեպքերի հետևանքով տուժած զինծառայողներն ու նրանց ընտանիքները կփոխհատուցվեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

տոնոյան

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ կայացել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի՝ 2019 թվականի առաջին նիստը։ 

«Ինչպես խոստացել էի դեկտեմբերի նիստից հետո, հիմնադրամն այսօր որոշում կայացրեց հատուցել նաև 2008-2014 թվականներին տեղի ունեցած 170 դեպքերի համար  (զոհ և հաշմանդամություն):

Հիշեցնեմ, որ անցյալ տարի մենք որոշել էինք հատուցել 2015-2016 թվականների դեպքերի համար, որոնք փոխհատուցվել են: Ցայսօր մենք փոխհատուցումներ ենք կատարել 226 դեպքերի համար (2015 - 2018): Քայլ առ քայլ մենք հասնում ենք դեռևս 2016 թվականի նոյեմբերին մեր առջև դրված նպատակներին», - գրել է հիմնադրամի տնօրենը։