19-ամյա վարորդը Lexus-ով ցած է ընկել Զոդի կամրջից․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

wegweg

Այսօր՝ հունիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 18:15-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Դավիթ Բուդաղյանը իր վարած Lexus GX470 ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Զոդի կամրջի վրա դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել կամրջից ներքև։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Դ. Բուդաղյանն ու նրա ուղևոր 19-ամյա Սերյոժա Բուդաղյանը մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

--00—ՍՊ