Փաշինյանի դեմքին ժպտացողներն ու թքողները շանտաժով ապահովագրում են իրենց, դիմելու են ուժի կիրառմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

150259906_3809789119086578_2022008955897640607_o.thumb_

Չնայած այն հանգամանքին, որ Փաշինյանը Ալիևի ու Էրդողանի հետ հարաբերություններում վաղուց զրոյացված ինքնասիրությունն ու արժանապատվությունը գետնին տալու մաստեր կլաս էր ցուցադրում, վերջին 5-6 օրերին, ադրբեջանցիները օրը մի քանի անգամ, կեղծ տեղեկություններ են հաղորդում հրադադարի ռեժիմի խախտումների մասին: Այս մասին գրում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ընդ որում, ակնհայտորեն իրականությանը չհամապատասխանող հաղորդագրությունները վերաբերվում են և´ արցախյան, և´ հայաստանյան ճակատին:

Փաշինյանի դեմքին ժպտացողներն ու միաժամանակ թքողները շանտաժով ապահովագրում են իրենց` ՀՀ իշխանությանն իջեցրած պահանջների չկատարման կամ ուշացման պարագայում, դիմելու են ուժի կիրառմանը»:

--00—ՅՄ