Ստեփան Հովհաննիսյանը ժամանակ է խնդրել Հայաստանի հավաքականում խաղալու մասին մտածելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

f647d68512810c_647d685128148.thumb_

Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Մանյակովը մեկնաբանել է իր հաճախորդի՝ «Օրենբուրգի» հարձակվող Ստեփան Հովհաննիսյանի հնարավոր ելույթները Հայաստանի ազգային հավաքականում, փոխանցում է Armsport.am-ը։

Մայիսի սկզբին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել էր, որ կապի մեջ է եղել Հովհաննիսյանի հետ։

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ բանակցություններում առաջընթաց կա՞: Զանգ եղավ ֆեդերացիայից, սակայն մենք ժամանակ խնդրեցինք որոշելու համար։ Կան մի շարք գործոններ, որոնք ազդում են որոշումների կայացման վրա: Ես դրանք չեմ բարձրաձայնի։ Սպասենք»,- ասել է Մանյակովը Sport24-ի թղթակցի հետ զրույցում։

--00—ՅՄ