Հալեպում ՀՀ Հումանիտար առաքելության մասնագետները շարունակում են օգնություն ցուցաբերել հայ համայնքին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

Screenshot_2

Հալեպում ՀՀ Հումանիտար առաքելության խմբի մասնագետները շարունակում են իրենց օգնությունը ցուցաբերել  հայ համայնքին:

ՀՀ Մարդասիրական 12-րդ խմբի անձնակազմը, համագործակցությամբ համայնքային պատկան կառույցների հետ, այցելեցին Հալեպի Հայ Ծերանոց, փոխանցելու  բժշկական, առողջապահական եվ այլ  անհրաժեշտ պարագաներ:

Խմբի անդամները հանդիպեցին Հայ Ծերանոցի տնօրինությունը՝ քննարկելու հետագա համագործակցության մանրամասները:

Ծերանոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնել ՀՀ մարդասիրական խմբին, մշտապես ցուցաբերվող աջակցության համար։

--00—ՅՄ