58 փաթեթ․ 19-ամյա երիտասարդը թմրամիջոցներով փաթեթներ է տեղադրել Վանաձորում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ մի երիտասարդ Վանաձորի տարբեր թաղամասերում թմրամիջոցներով փաթեթներ է տեղադրում։

Ոստիկանները հայտնաբերել եւ ձերբակալել են 19-ամյա մի վանաձորցու. Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 58 բաթեթ, շուրջ 60 գրամ շոկո եւ մեթամֆետամին թմրամիջոցներով:

Երիտասարդը իրավապահներին է ներկայացրել քաղաքի տարբեր հատվածներում արդեն իսկ տեղադրված 19 փաթեթ:

Հանգամանքները պարզվում են:

--00—ՅՄ