Որևէ քարտեզի հիման վրա սահմանազատման շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել. Ադրբեջանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

30d44904-0db5-4a88-a9b7-b1f18ddaba8f.jpg

Ադրբեջանի ԱԳՆ-ն, արձագանքել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե Քիշնևում առնվազն սահմանազատման հարցում 1975 թվականի քարտեզի մասով որոշակի առաջընթաց կա: 
 
Ադրբեջանի ԱԳՆ հայտարարել է, թե Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ 2023 թվականի հունիսի 4-ին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ մի շարք ոլորտներում խնդիրների էությունը հերթական անգամ «խեղաթյուրելու» փորձերը խառնաշփոթ են առաջացնում թե՛ միջազգային հանրության, թե՛ հայաստանյան շրջանում։

«Նախ՝ կապված այն պահանջի հետ, որի հիման վրա պետք է իրականացվի սահմանազատման գործընթացը, մենք նշում ենք, որ ինչպես Պրահայի, այնպես էլ Սոչիի հանդիպումների հայտարարությունների համաձայն՝ սահմանազատումը պետք է իրականացվի տարածքների փոխադարձ ճանաչման, ամբողջականություն և ինքնիշխանություն հիման վրա: Սովորաբար, այս հայտարարություններում հղումներ են արվում ՄԱԿ-ի կանոնադրությանը և Ալմա-Աթայի հռչակագրին՝ այս սկզբունքների համատեքստում: Հայկական կողմը քաջ գիտակցում է, որ ոչ մի քարտեզի հիման վրա սահմանազատման վերաբերյալ հանդիպումներում պայմանավորվածություն ձեռք չի բերվել»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

--00--ԶՀ