Ծիրանենիներն Արարատյան դաշտավայրում կծաղկեն մարտի 28-ից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

1

Արարատյան դաշտում ծիրանենու մասսայական ծաղկումը սպասվում է մարտի 28-ից։ Այս մասին  ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմաններն ու մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ ծիրանենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է մարտի 28-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում»,-գրել է նա: