Ժամը 13։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է․ Արցախի ՊԲ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

27905456_360_9_1485_642_1920x0_80_0_0_24f147ab34e9f14f27d0e3c3bbb7fab8

Հունիսի 5-ին ժամը 10:45-ից ժամը 11։00- ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի  հրամանատարությանը։

Հունիսի 5֊ի ժամը 13։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

--00—ՅՄ