Եթե սահմանների զատումն ու գծումը տեղի չունենա 1926 թ քարտեզով, ապա գործընթացը կհամարվի ոչ իրավաչափ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

Screenshot_6

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի դեմարկացիան ու դելիմիտացիան պետք է իրականացվի 1926թ քարտեզով, քանի որ իրավաբանորեն ՄԻԱՅՆ այդ քարտեզն է վավերական երկու պետությունների սահմանների զատման և գծման համար:

ԽՍՀՄ կազմի մեջ մտնելու պահին Հայաստանի ու ադրբեջանի սահմաններն առաջին անգամ զատվել ու գծվել են հենց 1926թ-ին (այլի մասին տեղեկություն այս պահին առկա չէ), իսկ սահմանների հետագա փոփոխությունները կրել խիստ պայմանական ու ձևական բնույթ` ԽՍՀՄ կազմի մեջ մտնող հանրապետությունների ՎԱՐՉԱԿԱՆ սահմանների կարգավիճակով և երբևէ չեն կարող դիտարկվել որպես պետական սահմանների փոփոխություններ:

Իրավական առումով խիստ վիճելի է 1976թ քարտեզով պետական սահմանի զատման ու գծման որոշումը, քանի չունի որևէ իրավակսն հենք և առավելապես հիմնված է այս պահին տարածաշրջանում ձևավորված ուժերի հավասարակշռության վրա:

Եթե սահմանների զատումն ու գծումը տեղի չունենա 1926թ քարտեզով, ապա սահմանազատման ու սահմանագծման գործընթացը կհամարվի ոչ իրավաչափ, կմնա վիճելի չի հանգեցնի տարածաշրջանային խաղաղության ու կայունության:

Հ.Գ. Ադրբեջանի հետ, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը» ենթակա է վավերացման ՀԱՆՐԱՔՎԵԻ միջոցով, քանի որ այն անխուսափելիորեն առնչվելու  է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»:

--00—ՅՄ