Ինձ չեն համոզել, ես իմ կամքով եմ նստել մեքենան. Աշոտ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

Ես ուզում եմ, որ նմանատիպ բոլոր միջադեպերը դատաիրավական համակարգին, օրենքի տառին համապատասխան մեկնաբանություն ստանան։ Ըստ էության, ես չեմ որոշողը, թե ով պետք է դատապարտվի, ով՝ չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը՝ անդրադառնալով իր առևանգման փորձի դեպքին։

Աշոտ Փաշինյանը նշեց, որ իր գործը դատաիրավական համակարգին դիմելն է, մնացածը պրոֆեսիոնալների և մասնագետների գործն է․ «Եթե ծանոթ եք ցուցմունքին, այնտեղ կետ առ կետ նշված է, թե որ մասն է խնդրահարույց։ Դատական պրոցեսը այս պահին հրապարակային է, կարող եք դրա վերաբերյալ կարծիք ունենալ»։

Վարչապետի որդին հայտարարեց, որ իրեն չեն համոզել, ինքն իր կամքով է նստել մեքենան։

Հարցին, թե ո՞ր պահից սկսվեց առևանգումը, Աշոտ Փաշինյանը պատասխանեց․ «Այն պահից, երբ ես ուզեցա մեքենայից իջնել, իսկ տիկին Գայանեն թույլ չտվեց»,-ասաց նա՝ հավելելով, որ Գայանե Հակոբյանին ասել է՝ չի եղել իրավիճակ, երբ մեկն իր հետ ուզենա հանդիպել ու չհանդիպի․ «Ես տիկին Գայանեին ասացի՝ իմ կամքից անկախ, ինչի՞ եք ինձ տանում Եռաբլուր»։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ