ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին ԵՄ-ն ջանքեր է ներդնում. Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

Շենգենյան վիզաների ազատականացման հարցում ԵՄ–ի հետ կոնսենսուս դեռ չկա։ Այս մասին խորհրդարանում 2022թ․ բյուջեի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Վիզաների ազատականացման հարցը մեր և Եվրոպական միության անդամ հանդիսացող առանձին երկրների օրակարգերում մշտապես ակտիվորեն քննարկվում է։ Գրեթե բոլոր դեպքերում աջակցություն ենք ստանում։ ԵՄ-ի կողմից նման որոշում կայացնելու համար կոնսենսուսային դիրքորոշում է պետք և այս թեմայի շուրջ դեռևս այդ կոնսենսուսին հասնել հնարավոր չի եղել»,-ասաց Միրզոյանը։

--00—ՅՄ