Ամենավատ բանը Թուրքիայի համար գալիք 15 տարին նախորդ 15 տարվա պես շարունակելը կլինի․ Տարոն Աճեմօղլու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

49fcb4b5-0433-4d93-9e8d-8f3d0fe8e905.jpg

Ամերիկաբնակ պոլսահայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն Ստամբուլում կազմակերպված «Աշխարհը և Թուրքիան մոտ ապագայում» պանելային քննարկման ժամանակ հանդես է եկել դասախոսություն-ելույթով։ Այս մասին գրում է Ermenihabr.am–ը։

Նա, անդրադառնալով լրագրողներից մեկի հարցին Թուրքիայի ներքաղաքական ու տնտեսական ծանր իրավիճակի վերաբերյալ և թե ինչ սցենարներ կարող են տեղի ունենալ  ապագայում, ասել է, որ ամեն երկիր ունի 3 հնարավոր սցենար։

«Իմ կարծիքով ամենավատ բանը Թուրքիայի համար գալիք 15 տարին նախորդ 15 տարվա կամ 1990-ականների նման շարունակելը կլինի։ Սա մի համակարգ է, որտեղ արտադրողականությունը բարձր չէ, դեմոկրատիան չի ամրապնդվում, և անգամ տնտեսության անկայունությունը 1990-ականների նման մե՛կ աճում է, մե՛կ նվազում։ 

Հնարավորության պատուհանն առաջիկա 15 տարին է։ Եթե 15 տարի հետո Թուրքիան զարթնի, շատ ուշ կլինի։ Քանի որ կորցրած կլինի իր երիտասարդ բնակչությանը, տեխնոլոգիական առումով հետ ընկած կլինի, իր պոտենցիալ ուժը կորցրած կլինի։ Շատ ողբերգական կլինի, եթե գալիք 15 տարին մենք վատնենք այնպես, ինչպես նախորդ 15 տարին կամ 1990-ականները»։

Աճեմօղլուն, խոսելով Թուրքիայի կրթական համակարգի մասին, նշել է, որ այն վերանայման կարիք ունի։

«Երիտասարդներին ճիշտ չեն ուղղորդում մասնագիտական ընտրության հարցում, քանի որ  ճարտարապետներն առհասարակ տարօրինակ կերպով քիչ թիվ են կազմում, իսկ համակարգչային մասնագետների բացարձակ աճ չկա։ Թե ինչպես ենք ոտքի կանգնելու հատկապես այս արհեստական բանականության զարգացման գործում, չգիտեմ»,- եզրափակել է Աճեմօղլուն։

--00--ԶՀ