Forbes-ի անդրադարձը Թուրքիայի նոր արտգործնախարարին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

Screenshot_8

Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողության օրը հրապարակվեց կառավարության նոր կազմը։ Հայտնի դարձավ, որ արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնելու է Հաքան Ֆիդանը, ով նախկինում զբաղեցնում էր Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության պետի պաշտոնը: Ամերիկյան «Forbes» հանդեսի թղթակից Գունեյ Յըլդըզը, ադրադառնալով այդ նշանակմանը, ուշագրավ դիտարկումներ է արել իր հրապարակման մեջ, փոխանցում է Ermenihaber.am-ը։

Յըզլդըզը պատմում է, որ նախկինում զբաղեցրած այլ պաշտոնների բերումով ինքը շփումներ է ունեցել տարբեր երկրների հատուկ ծառայության ղեկավարների, որոնց այդ թվում նաև Ֆիդանի հետ:

«Բոլոր այն անձինք, որոնց հետ զրուցել եմ, գիտակցում էին Ֆիդանի ինտելեկտուալ կարողությունները, ոմանք նույնիսկ նրան անվանում էին դոկտոր Ֆիդան»-, նշվում է հրապարակման մեջ և ընդգծվում, որ այս նշանակումը պայմանավորված է Ֆիդանի դրսևորած կարողություններով:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ