50.000 ստորագրությամբ կարելի է խառնել Անկարայի ու Բաքվի խաղաքարտերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

«Հայաքվե» նախաձեռնության մարզային քարոզարշավը մեկնարկեց Գյումրիից։ Եվս մեկ կազմակերպություն միացավ «Հայաքվե» նախագծի շուրջ համագործակցության հուշագրին։

«Համախմբում» շարժումն ու Գյումրիի «Ազգային Արժեք» ակումբը համաձայնության եկան համազգային նպատակների՝ ներառյալ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման շուրջ, հանրային մոբիլիզացիայի միջոցով համատեղ գործունեություն ծավալելու մասին։

Հանդիպմանը ներկա էին տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ակտիվ քաղաքացիներ, ինչպես նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքիեպիսկոպոս Աջապահյանը։ Հանդիպումն անցավ ակտիվ հարց ու պատասխանի ձևաչափով։

Մանրամասները՝ տեսանյութում:

--00--ԶՀ