Վերականգնելու ենք Երիտասարդական պալատը, դա մեր մտքի խորհրդանիշն է. Մանե Թանդիլյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

Վերականգնելու ենք Երիտասարդական պալատը, դա մեր մտքի խորհրդանիշն է: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

Թանդիլյանի համոզմամբ, Շառլ Միշելը շոյում է հայ ժողովրդի ականջը` խոսելով գերիների մասին։ Նրա կարծիքով, իմաստ չկա այդպիսի հայտարարություններ անել ու հետո ոչինչ չձեռնարկել, չերաշխավորել սեփական հայտարարության կյանքի կոչումը և միաժամանակ հայտարարել, թե ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում։

Կուսակցության նախագահի կարծիքով, իշխանությունը ձախողել է բոլոր ոլորտները և կասկածից դուրս է, որ նրանք պետք է հեռացվեն, ըստ նրա՝ Փաշինյանը պարտվողական քաղաքականություն է իրականացնում, նա պարտության սիմվոլ է և անհրաժեշտ է նրա վրա ճնշումներ գործադրել, որ անդառնալի քայլեր չարվեն։ Թանդիլյանի պնդմամբ, աշխարհին անհրաժեշտ է ցույց տալ, որ հայ ժողովուրդը համաձայն չէ տարվող քաղաքականության հետ և դրա վկայությունը հարցումներն են։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ