Մեկնարկում է արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ ՀՀ-ից կմասնակցի 61 շախմատիստ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

dds

Հունիսի 6-ից 11-ը Վրաստանի Բաթումի քաղաքում կանցկացվի 2023 թվականի աշխարհի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը:

Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ Հայաստանից կմասնակցի 61 շախմատիստ՝ 47 տղա և 14 աղջիկ:

Առաջնությունը կանցկացվի 12 տարիքային խմբերով՝ Մ8 տղաներ, Մ10 տղաներ, Մ12 տղաներ, Մ14 տղաներ, Մ16 տղաներ, Մ18 տղաներ, Մ8 աղջիկներ, Մ10 աղջիկներ, Մ12 աղջիկներ, Մ14 աղջիկներ, Մ16 աղջիկներ, Մ18 աղջիկներ:

Արագ շախմատի առաջնությունը կանցկացվի հունիսի 6-ից 8-ը՝ 11 խաղափուլով:

Կայծակնային շախմատի առաջնությունը կանցկացվի հունիսի 10-ից 11-ը՝ 11 խաղափուլով:

--00—ՍՊ