ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները ծրագրում են այս ամսին ստորագրել ծառայությունների առևտրի շուրջ համաձայնագիրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ռուս-տաջիկական (Սլավոնական) համալսարանում:
«Հենց այս ամիս՝ մի քանի օր անց, ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպմանը նախատեսվում է ստորագրել ծառայությունների առևտրի շուրջ համաձայնագիրը, որի վրա երկար ժամանակ աշխատանք է տարվել: Դա է՛լ ավելի առաջ կտանի Համագործակցությունում առևտրի ազատականացումը», - փոխանցում է Լավրովի խոսքերը ТАСС գործակալությունը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ