Թշնամին կրակ է բացել Կախակնի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

Screenshot_11

Հունիսի 6-ին՝ ժամը 15:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել  Կախակնի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։

Հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 17:00-ի դրությամբ առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է:

--00—ՅՄ