Փաշինյանը ՀՀԿ-ի համար ընդդիմություն է աշխատել, Աբրահամյանը՝ քաղհասարակություն․ Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Գայանե Աբրահամյանի աղմկարահարույց հայտարարությանը։ Աշոտյանի գրառումը՝ ստորև․

«ՀՀԿ-ի համար» աշխատած նախարարների ցանկը՝ ըստ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանի՝

1. Զոհրաբ Մնացականյան
ՀՀ արտաքին գործերի նախարար
2. Դավիթ Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախարար
3. Տիգրան Խաչատրյան
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
4. Ատոմ Ջանջուղազյան
ՀՀ ֆինանսների նախարար
5. Ֆելիքս Ցոլակյան
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
6. Էրիկ Գրիգորյան
ՀՀ բնապահպանության նախարար

Հա, չմոռանամ ասել, որ Նիկոլ Փաշինյանն էլ ՀՀԿ-ի համար «ընդդիմություն է աշխատել», իսկ Գայանե Աբրահամյանը՝ «քաղ. հասարակություն»։

Ներկայացնում ենք այն ստորև․
«1. Զոհրաբ Մնացականյան
ՀՀ արտաքին գործերի նախարար
2. Դավիթ Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախարար
3. Տիգրան Խաչատրյան
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
4. Ատոմ Ջանջուղազյան
ՀՀ ֆինանսների նախարար
5. Ֆելիքս Ցոլակյան
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
6. Էրիկ Գրիգորյան
ՀՀ բնապահպանության նախարար

Հա՛, չմոռանամ ասել, որ Նիկոլ Փաշինյանն էլ ՀՀԿ-ի համար «ընդդիմություն է աշխատել», իսկ Գայանե Աբրահամյանը՝ «քաղ. հասարակություն»։

Ավելի վաղ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Գայանե Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․

«Արեն Ափիկյանի հետ ընկեր չեմ, չեմ կարող գրել իր ստատուս կոչվածի տակ, խնդրում եմ փոխանցեք, որ, ԱՅՈ՛, պատգամավորի գործառույթներից մեկն էլ գործադիրի վերահսկողությունն է, իսկ գործադիրի կարևոր աշխատանքներից է իրենց գործի հանրայնացումը, թող իր փնթի բերանը պատշաճ բացի և մի քիչ օրենք կարդա:

Հարցս վերաբերում էր Էկոնոմիկայի նախարարության հանրային կապերի խնդիրներին, ընդհանրապես ու նաև, մասնավորապես, մամլո խոսնակ Աննա Օհանյանին, որը ՀՀԿ անդամ է, տարիներով լծված է եղել հանրապետականի PR-ն անելու սուրբ գործին, տարիներով անվանարկել է բոլոր ընդդիմադիրներին, բոլորիս անվանել սուտասաններ և այլն, իսկապես չեմ կարծում թե նա այսօր կարող է անկեղծ և նվիրված աշխատել այդ «սուտասանների» հետ: Ես խնդիր չեմ տեսնում այլ աշխատակիցների դեպքում, որոնք նախկինում աշխատել են ՀՀԿ նախարարների հետ, դա իրենց աշխատանքն է եղել, սակայն այս աղջիկը կուսակցական է եղել կամ կա, և շատ ակտիվ կուսակցական գործառույթներ է իրականացրել:

Ասածիս վառ ապացույցն է նաև փաստը, որ այսօր բոլոր կարկառուն ՀՀԿ-ականները լծվել են նրան ինձնից պաշտպանելու գործին, Աշոտյանն է ստատուս գրել, սպասում եմ մյուսներին»: