ԶՈՒ ուսումնական կենտրոններում քննությունների ակտիվ փուլ է,առջևում կրակային պատրաստության ստուգարքն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

photo_2023-06-06_18-36-47

Զինծառայողների ատեստավորման գործընթացի շրջանակում՝ հունիսի 6-ին, ԶՈՒ ուսումնական կենտրոններում ստուգվել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների անհատական ֆիզիկական պատրաստության աստիճանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։

ղֆնյհղֆյն

✅ Զինծառայողները հանձնել են նորմատիվներ՝ ձգումներ պտտաձողի վրա, 100 մ վազք և 3 կմ վազք վարժաձևերից։

գհհֆբ

✅ Հաշվի առնելով, որ ուսումնական պատրաստության փուլի ընթացքում խիստ ուշադրություն է դարձվել անձնակազմի ֆիզպատրաստության վիճակի բարձրացմանն ու տոկունության ամրապնդմանը՝ քննական այս փուլի պահանջները զինծառայողները հիմնականում կարողացել են հաղթահարել առանց դժվարությունների։

ֆհբֆ

Քննությունների ակտիվ փուլն ընթացքի մեջ է։ Առջևում կրակային և մասնագիտական պատրաստության ստուգարքներն են։

--00—ՅՄ