Այս իշխանության հռետորաբանությունը հաճախ գերազանցում է անգամ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

Այս իշխանության հռետորաբանությունը հաճախ գերազանցում է անգամ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հարցազրույցի ընթացքում նշեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Սակայն ակնհայտ է՝ իշխանությունների դիրքորոշումը չի արտահայտում ՀՀ-ի և հայ ժողովրդի դիրքորոշումը։ Մենք ողջունում և աջակցում ենք Արցախի ինքնորշման և արցախահայության իրավունքների պաշտպանությանը միտված նախաձեռնությունները», - հավելեց Առաքելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ