Չնայած գնդակոծություններին՝ Բելգորոդում կհիշատակեն Արամ Խաչատուրյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

Արամ

Բելգորոդի պետական ֆիլհարմոնիայում, չնայած գնդակոծությունների պատճառով ստեղծված ծանր իրավիճակին, այսօր՝ Արամ Խաչատրյանի 120-ամյակին, կհնչեն Խաչատրյանի հեղինակած «Գայանե» սյուիտները,- տեղեկանում ենք culture․ru-ից։

Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների անցկացման համար հատկացվել է ավելի քան 530 միլիոն դրամ:

Մեծ տոնակատարությունը որոշել են անցկացնել կոմպոզիտորին հանրահռչակելու, նրա ստեղծագործությունը վերաիմաստավորելու և Խաչատրյանի դիրքավորումը միջազգային մակարդակում էլ ավելի ուժեղացնելու համար։ 

Միջոցառումները հնարավոր է դիտել ուղիղ հեռարձակմամբ։ 

--00--ՍՊ