Երևանն ու Բաքուն սպասում են ուկրաինական պատերազմին. Ալիևն ու Փաշինյանը ոչինչ չեն կարող որոշել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

Երևանն ու Բաքուն սպասում են ուկրաինական պատերազմին, Ալիևն ու Փաշինյանը ոչինչ չեն կարող որոշել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։ Նահապետյանի համոզմամբ, խաղաղության պայմանագիրը կախված է ուկրաինական պատերազմի ելքից։

Ըստ նրա՝ կողմերը սպասում են, թե ով կհաղթի, Ռուսաստա՞նը, թե Արևմուտքը, և ըստ այդ արդյունքի պարզ կդառնա, թե որ կենտրոնի տարբերակը կընդունվի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում։ Փորձագետի կարծիքով, հայերին ձեռնտու է ռուսական տարբերակը, որի հիման վրա երաշխավորվելու է Արցախի գոյությունը, իսկ արևմտյան պլանի համաձայն Արցախը հայաթափվելու է։

Նահապետյանի կարծիքով, միջանցք հենց Արևմուտքն է պահանջում, ըստ նրա դրանով նրանք փորձում են Իրանը կտրել Ռուսաստանից։

Մանրամասները` տեսանյութում։

--00--ՍՊ