19-ամյա աղջիկը բնակարանից ոսկեղեն էր գողացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

գողություն

Հունիսի 4-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել էր, որ նախորդ օրը գողացել են իր ոսկեղենը: Հայտնել էր նաև, որ նախկինում ևս իր բնակարանից պարբերաբար գողություն են արել, սակայն ինքը ոստիկանություն հաղորդում չի տվել:

Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Աբովյան քաղաքի Չափիչի փողոցի նշված բնակարանից գողությունը կատարել էր Երևանի 19-ամյա մի բնակչուհի: Նա հունիսի 5-ի առավոտյան հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ խոստովանել է, որ գողությունը արել է ինքը, իսկ գողոնը գրավադրել է Աբովյան քաղաքի գրավատներից մեկում:

19-ամյա աղջիկը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

--00--ՍՊ