ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև իրավական ոլորտում համագործակցությունը կսերտանա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

1

Մարտի 22-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց ՀՀ-ում ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին:

Ողջունելով հյուրին՝ Վալերի Օսիպյանը կարևորեց երկու պետությունների բարձր մակարդակի հարաբերությունները, ինչի շնորհիվ կարևոր համագործակցություն կա տարբեր ոլորտներում, այդ թվում՝ նաև իրավապահ կառույցների միջև:

Ոստիկանության պետը նշեց, որ երկու երկրների իրավապահները հիմնականում համագործակցում են թրաֆիքինգի, թմրամիջոցների անօրինական շրջանառության, ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում: 

Չափացանց կարևոր ու արդյունավետ համագործակցություն է ձևավորվել նաև Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների միջև, ինչի շնորհիվ հայտնաբերվում են հետախուզվողներ, իսկ անցած տարի նաև Արաբական Միացյալ Էմիրություններից հետախուզվողը արտահանձնվեց Հայաստանին: 

Մուհամմադ Ալ Զաաբին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և համագործակցությունը սերտացնելու պատրաստակամություն հայտնեց:

Մատնանշվեցին իրավապահ կառույցների միջև համագործակցության նոր ոլորտներ, խոսվեց Հայաստանի ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների մասին։

Հանդիպմանը կողմերը քննարկեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: