ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News
Հունիսի 6-ին ժամը 18:28-ին, «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ասկերան քաղաքի Գագարինի փողոցի բնակելի տներից մեկի բակում օձ է հայտնվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկանում ենք ԱՀ ՆԳՆ հաղորդագրությունից։
Սողունին հայտնաբերելու և բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով, անմիջապես դեպքի վայր են մեկնել Ասկերանի հրշեջ-փրկարար մասի ծառայողները։
Տեղզննման աշխատանքների արդյունքում սողունը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:
--00--ՍՊ