Արամ Խաչատրյանը Հայաստանի մշակութային դեսպանն է աշխարհում․ Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

ավինյան

Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակն է։ Իր գեղարվեստական նվաճումների՝ բալետային հանճարեղ ստեղծագործությունների հետ միասին, Խաչատրյանը Հայաստանի մշակութային դեսպանն է աշխարհում, ֆեյսբուքյան իր էջում գրում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը․

«Կյանքի մեծ մասը Հայաստանից դուրս անցկացնելով հանդերձ՝ իր երաժշտության միջոցով Խաչատրյանը ցուցադրել է մեր հայրենիքի հարուստ մշակութային ժառանգությունը՝ աշխարհասփյուռ հանդիսատեսին ներկայացրելով հայկական երաժշտության գեղեցկությունն ու խորությունը:

Հիշեցնենք, որ հանճարեղ կոմպոզիտորի բալետային գլուխգործոցները՝ «Գայանե»-ն, «Դիմակահանդես»-ը և «Սպարտակ»-ը, այսօր և առաջիկա 2 օրերին վայելել կարող եք Թումոյի այգում, որտեղ երեկոները լցված կլինեն Խաչատրյանական արվեստով՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստական կազմի ու նվագախումբի շնորհիվ՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի գլավորությամբ»։

--00--ՍՊ