Իրանի զսպող ուժը տարածաշրջանի անվտանգության երաշխիքն է․ Իրանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

իրանի ագն

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը Իրանում Fattah հրթիռի շնորհանդեսից հետո հայտարարել է.

Իրանի զսպող ուժը երաշխավորում է անվտանգությունը և կայուն խաղաղությունը տարածաշրջանում, հաղորդում է Pars-ը: 

Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ հարևանների հետ բարեկամական հարաբերությունների և կառուցողական գործընկերության զարգացումը լրջորեն շարունակվելու է:

--00--ՍՊ