Հաստատակամ ենք միասին աշխատելու․ Արամ Ա Կաթողիկոսը հանդիպել է Կանադայի վարչապետին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

Արամ Ա

Ն.Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսը հայրապետական այցով գտնվում է Կանադայում։ Կաթողիկոսը հանդիպել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի և արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի հետ: Այդ մասին տեղեկանում ենք Ժոլիի թվիթերյան գրառումից

«Բարի գալուստ Կանադա, Ձերդ Սրբություն, Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոս։ Որպես հայկական սփյուռքի առանցքային առաջնորդ՝ մենք հաստատակամ ենք միասին աշխատելու՝ Հայաստանում և նրա շուրջ կայունություն ապահովելու, ինչպես նաև շուտով Երևանում մեր առաջին դեսպանատունը բացելու ուղղությամբ»,- գրել է նա։

--00--ՍՊ