Հայաստանի երկնքում բարձրագույն պիլոտաժի տարրեր են կատարել ՌԴ ՀՌՕ օդաչուները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

photo_2023-06-07_10-22-11

Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի օպերատիվ-մարտավարական ավիացիայի ՄիԳ-29 բազմաթիրախային կործանիչների օդաչուները ուսումնամարզական թռիչքների շրջանակում բարդ և բարձրագույն պիլոտաժի տարրեր են կատարել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՀՌՕ մամուլի ծառայությունը։

«Տարբեր բարձրություններում գիշերային և ցերեկային ժամերին անձնակազմը թռիքռներ է կատարել նշված երթուղիներով մարտական հետադարձների, հորիզոնական «տակառների», թեքադարձերի, մեծ անկյունով կորերի և այլ տարրերի մշակմամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ուսումնամարզական թռիչքներին ներգրավվել է ավելի քան 120 զինծառայող, շուրջ 20 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ բազմաթիրախային ՄիԳ-29 կործանիչներ։

--00—ՅՄ