ՍԱՏՄ ղեկավարը նոր տեղակալ ունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

1103523

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վահագն Հարությունյանին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ նշանակելու մասին: 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Վահագն Հարությունյանին 2023 թվականի հունիսի 12-ից նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:

--00—ՅՄ