Թուրքական լիրան արժեզրկման նոր ռեկորդներ է սահմանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

Screenshot_4

Թուրքիայում մայիսի 28-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո երկրի ազգային արժույթը՝ լիրան կրկին սկսել է շարունակաբար արժեզրկվել: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Այսօր՝ հունիսի 7-ին 1 ամերիկյան դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքը հասել է 22.51-ի: Մեկ եվրոյի փոխարժեքն էլ 24.05 լիրա է: 1 օրում լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվել է ավելի քան 5 տոկոսով:

Հունիսի 6-ին բորսաների փակման ժամանակ 1 դոլարն արժեցել է 21.61 լիրա:

Ներկայում գործարքները կատարվում են 1 դոլար/22.74լիրա փոխարժեքով:

--00—ՅՄ