Վստահ եմ՝ հայ-շվեդական հարաբերությունները շարունակելու են նոր հաջողություններ արձանագրել․փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

15565_am_1

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հունիսի 6-ին մասնակցել է Շվեդիայի Թագավորության ազգային օրվան նվիրված միջոցառմանը և հանդես է եկել շնորհավորական խոսքով:

Մհեր Գրիգորյանն իր խոսքում Կառավարության անունից շնորհավորել է Շվեդիայի ազգային օրվա կապակցությամբ և լավագույն մաղթանքները հղել Շվեդիայի կառավարությանը և բարեկամ ժողովրդին:

Փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ բարեկամության ոգով զարգացող հայ-շվեդական հարաբերությունները, շարունակելու են նոր հաջողություններ արձանագրել։

--00—ՅՄ