Ստամբուլի դպրոցներից մեկում պայթյուն է եղել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

Screenshot_11

Մայիսի 30-ին Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող Ստամբուլ քաղաքի Քյուչուքչեքմեջե թաղամասում գործող դպրոցում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Տեղեկությունների համաձայն՝ դեպքը եղել է դպրոցում «Գիտության փառատոն» խորագրով միջոցառման ժամանակ, երբ աշակերտները տարբեր քիմիական փորձեր են կատարել:

Մասնավորապես պայթել է փորձանոթներից մեկում լցված էթիլային սպիրտը, որի հետևանքով էլ տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել 5 աշակերտ, ովքեր առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են հիվանդանոց:

Պայթյունի պահը ֆիքսել է նաև անվտանգության տեսախցիկը:

--00—ՅՄ