ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News
Հունիսի 8-ին Թուրքիայի վերընտրված նախագահի ղեկավարությամբ տեղի է ունենալու ազգային անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցելու են նորակազմ կառավարության մի շարք անդամներ։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am–ը։
Ըստ թուրքական մամուլի՝ սպասվում է, որ նիստի ժամանակ քննարկվելու են Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող քուրդ զինյալների դեմ Սիրիայի հյուսիսում ու Իրաքում իրականացվող ռազմական օպերացիաները:
Նաև հնարավոր է քննարկվեն տարածաշրջանային և ազգային անվտանգության վերաբերյալ մի շարք հարցեր, ինչպես նաև Ուկրաինայում, Արևելյան միջերկրականում և Կիպրոսում տիրող իրավիճակը:
Հնարավոր է, որ քննարկվեն նաև Թուրքիա-Շվեդիա հարաբերությունները՝ կապված վերջինիս ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի հետ:
--00—ՅՄ