Երեկ սպանված «Գնունեցի Վարազիկը» անցնում էր Խաչատուր Սուքիասյանի եղբոր կրակոցների գործով. Armlur.am

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

photo_2023-06-07_17-36-45
ArmLur.am-ին  հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ երեկ Երևանի Բաղրամյան պողոտայում սպանված Վարազդատ Գասպարյանը որպես մեղադրյալ ներգրավված է եղել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանի քրեական գործով:  Իսկ հիմա ամեն ինչի մասին ամենասկզբից:

Երեկ shamshyan.com-ը գրել էր, որ հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում՝ Բաղրամյան պողոտայից դեպի Ջեյմս Բրայսի փողոց տանող հատվածում՝ թիվ 8-րդ պոլիկլինիկայի հարևանությամբ: Սպանվածը Երևան քաղաքի Վարդանանց փողոցի բնակիչ՝ 35-ամյա Վարազդատ Գասպարյանն է, ով հայտնի է «Գնունեցի Վարազիկ» անունով:

Արդյունքում ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մինչ սպանությունը Վարազդատ Գասպարյանն անցել է եւս մեկ քրեական գործով: Մասնավորապես 2021 թվականի հուլիսի 18–ին կրակոցներ էին հնչել Ամիրյան փողոցի` դեպի Սարյան տանող հատվածում, ԱԱԾ Երևանի վարչության դիմաց. կրակել էին սև Mazda 6 մակնիշի ավտոմեքենայից:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, նշված վայրում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևան քաղաքի բնակիչներ 51-ամյա Ռոբերտ Սուքիասյանի, 47-ամյա Արման Ապիյանի, 33-ամյա Վարազդատ Գասպարյանի, 29-ամյա Սարգիս Աբգարյանի և մյուս կողմի՝ Երևանի բնակիչ 35-ամյա Նարեկ Կարապետյանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, 42-ամյա Հարութ Հաբգարյանի միջև:

Ըստ ձեռք բերված տեղեկությունների՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, իր մոտ եղած հրազենից կրակոցներ էր արձակել, ինչի հետևանքով Հ. Հաբգարյանը ոտքի շրջանում ստացել է հրազենային վնասվածք։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ